Նկարագրություն
«Սնուցում, սպորտ, վիտամիններ» – ընդլայնված գենետիկական թեստ, որը թույլ կտա իմանալ Ձեր օրգանիզմի յուրահատուկ գենետիկական առանձնահատկությունները։ Հիանալի լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել առողջությունը և բարելավել կյանքի որակը՝ օգտագործելով սնուցման և ֆիզիկական ծանրաբեռնվածությունների վերաբերյալ անհատական խորհուրդներ՝ հիվանդությունների կանխարգելման, քաշի վերահսկման և սպորտային ցուցանիշների բարելավման նպատակով։ Առողջությունը 60 %-ով կախված է մարդու կյանքի ձևից, իսկ 40 %-ով որոշվում է գեներով։ Գեները կյանքի ընթացքում չեն փոփոխվում, ուստի գենետիկական թեստը հանձնվում է մեկ անգամ, իսկ օրգանիզմի առանձնահատկությունների մասին գիտելիքները օգտակար կլինեն ցանկացած տարիքում։ Գեներում պարունակվող տեղեկատվությունը թույլ կտա հասկանալ, թե կոնկրետ ինչ է Ձեզ անհրաժեշտ առողջությունը պահպանելու համար, ճիշտ ընտրել սննդակարգը, ընտրել սիրելի սպորտաձևը և օպտիմալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ ԴՆԹ-թեստի արդյունքները Դուք ստանում եք էլեկտրոնային փոստով՝ PDF-ձևաչափով մանրամասն, գեղեցիկ բուկլետի տեսքով՝ անհատական խորհուրդներով։ • Անհատական սննդակարգ և մարզումների ռեժիմ։ • 32 գենի հետազոտություն – օպտիմալ ընտրություն։ • Կենսանյութը հեշտ է հավաքել – չի պահանջում հատուկ հմտություններ և սարքավորումներ։ • 127 էջ անհատական հաշվետվություն՝ Ձեր գենետիկական պրոֆիլի հիման վրա տրված խորհուրդներով։ «Սնուցում, սպորտ, վիտամիններ» գենետիկական թեստը կօգնի Ձեզ՝ • կազմել անհատական սնուցման և մարզումների ռեժիմ, որպեսզի ամրապնդեք օրգանիզմը և բարելավեք առողջությունը՝ առանց վնասվածքների և գերծանրաբեռնվածության; • ընտրել ծանրաբեռնվածության այն տեսակը, որի դեպքում էներգիան արդյունավետ ծախսվում է; • նվազեցնել քաշը և ողջ կյանքի ընթացքում պահել քաշը նորմայի սահմաններում; • հասկանալ ավելորդ քաշի պատճառները; • կարգավորել ՍԱՀ-ի աշխատանքը, ազատվել այտուցներից; • արդյունավետ մարզվել և հասնել արդյունքների; • լրացնել վիտամինների և հանքանյութերի պակասը՝ ելնելով անհատական պահանջից։
Կատարման ժամկետը
Մինչև 33 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ