Երևան
HY
Համալիր
40-046

Հղիության պլանավորում - հորմոնային անալիզներ

Նկարագրություն

Համալիր հետազոտությունը պարունակում է կարևոր հորմոնների մակարդակը գնահատելու համար անալիզների պարտադիր հավաքածու, որն օգտագործվում է գինեկոլոգների կողմից օվուլյացիայի և հղիության զարգացումը ախտորոշելու նպատակով՝ հաշվի առնելով դաշտանային ցիկլի փուլը: Հորմոնները հանդիսանում են կնոջ մանկածնման ֆունկցիայի ձևավորման և իրականացման հիմնական օղակը: Ֆոլիկուլոխթանիչ հորմոնը կարգավորում է ձվաբջջի և էնդոմետրիումի աճը: Լյուտեինացնող հորմոնն ապահովում է ֆոլիկուլում ձվաբջջի հասունացման գործընթացի ավարտը և օվուլյացիան: Պրոլակտինը մասնակցում է օվուլյացիային, խթանում է լակտացիան ծննդաբերությունից հետո: Էստրադիոլը մասնակցում է արգանդի լորձաթաղանթի զարգացմանը և հղիությանը դրա նախապատրաստմանը: Պրոգեստերոնն ապահովում է էնդոմետրիումի նախապատրաստումը սաղմի ամրացմանը: Կնոջ մոտ տեստոստերոնի նորմալ կոնցենտրացիայի գերազանցումը կարող է պատճառ դառնալ անկանոն օվուլյացիայի և վաղ վիժման: Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի կոնցենտրացիայի բարձրացման դեպքում առաջանում է ձվարանների աշխատանքի խանգարում և անպտղություն: Վահանագեղձի հորմոնները միջնորդավորված կերպով մասնակցում են ձվարանների ֆունկցիայի կարգավորմանը: Սակայն, վահանագեղձի հիվանդությունների դեպքում հաճախ զարգանում է անպտղություն: Վահանագեղձի ֆունկցիան գնահատելու համար չափվում է Թիրեոտրոպ հորմոնի մակարդակը:

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
47240 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ