Երևան
HY
Անալիզներ
08-034

Պլացենտար լակտոգեն

Նկարագրություն

Պլացենտար լակտոգենը մոտավորապես 19000 մոլեկուլային զանգվածով գլիկոպրոտեիդ է։ Սինթեզվում է սինցիտիոտրոֆոբլաստի կողմից հղիության վաղ ժամկետներից, ընդ որում ֆիզիոլոգիապես ընթացող հղիության ժամանակ նրա պարունակությունն արյան մեջ ավելանում է։ Պլացենտար լակտոգենի կոնցենտրացիայի առավելագույնը գրանցվում է հղիության 36-37-րդ շաբաթներին, այնուհետև այն կայունանում է, իսկ ծննդաբերությունից առաջ նվազում է։ Տվյալ հետազոտությունն օգտագործվում է հղիության 1-ին եռամսյակում պլացենտար անբավարարության ախտորոշման համար, հղիության ավելի ուշ ժամկետներում շիճուկում պլացենտար լակտոգենի կտրուկ նվազումը կարող է վկայել նաև պլացենտար անբավարարության և պտղի քրոնիկ հիպոքսիայի մասին։ Պլացենտար լակտոգենի կոնցենտրացիան նվազում է հիպերտոնիկ հիվանդության, ուշ գեստոզների դեպքում։ Կոնցենտրացիայի բարձրացում նկատվում է բազմապտուղ հղիության, շաքարային դիաբետի, ռեզուս-անհամատեղելիության դեպքում։ Պլացենտար լակտոգենը արտադրվում է նաև տրոֆոբլաստային ուռուցքի կողմից։ Որքան բարձր է չարորակության աստիճանը, այնքան ցածր է պլացենտար լակտոգենի և մարդու խորիոնային գոնադոտրոպինի մակարդակների հարաբերակցությունը։

Նշանակման ցուցումներ՝
1. Պլացենտար անբավարարության ախտորոշում;
2. Պտղի հիպոքսիայի և հիպոտրոֆիայի ախտորոշում;
3. Բազմապտուղ հղիության ախտորոշում;
4. Հղիների մոտ շաքարային դիաբետի ախտորոշում;
5. Մոր և պտղի ռեզուս-անհամատեղելիության ախտորոշում;
6. Արգանդի տրոֆոբլաստային ուռուցքի ախտորոշում։

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6175 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ