Նկարագրություն
Պլազմինոգենը ֆիբրինոլիտիկ համակարգի հիմնական բաղադրիչն է։ Այն պլազմինի՝ ֆիբրինոլիզի առանցքային ֆերմենտի նախորդողն է, որը գործարկում է ֆիբրինային մակարդուկների (թրոմբների) լիզիսը: Պլազմինոգենը սինթեզվում է լյարդում և պլազմինոգենի ակտիվատորների ազդեցության տակ վերածվում է իր ակտիվ ձևին՝ պլազմինի: Պլազմինը քայքայում է ֆիբրինը և ֆիբրինոգենը՝ առաջացնելով ֆիբրինի դեգրադացման լուծելի արգասիքներ։ Հետազոտությունը կիրառվում է պլազմինային (ֆիբրինոլիտիկ) համակարգի վիճակը գնահատելու, ինչպես նաև ֆիբրինոլիզի խանգարումների հայտնաբերման, թրոմբոֆիլիաների և ՏՆՄ համախտանիշի ախտորոշման համար։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ