Երևան
HY
Անալիզներ
06-269

Պորֆիրինները (7 ցուցանիշ) մեզում

Նկարագրություն

Համալիր քանակական հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել մեզում ուրո- և կոպրոպորֆիրինների մակարդակը՝ ուրոպորֆիրին, հեպտակարբօքսիպորֆիրին, հեքսակարբօքսիպորֆիրին, պենտակարբօքսիպորֆիրին, կոպրոպորֆիրին I, կոպրոպորֆիրին III, ընդհանուր պորֆիրին: Հետազոտությունը նախատեսված է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի պորֆիրիաների ախտորոշման համար: Գենետիկորեն պայմանավորված պորֆիրիայի հիմքում ընկած է հեմի կենսասինթեզի խանգարումը, ինչը հանգեցնում է օրգանիզմում պորֆիրինների և դրանց նախորդների ավելցուկային կուտակման: Երկրորդային պորֆիրիաներն առաջանում են լյարդի կամ արյունաստեղծ օրգանների ֆունկցիաների խանգարման հետևանքով՝ որպես ծանր մետաղների ազդեցության, կապարով, ֆոսֆորով, ալկոհոլով, բենզոլով, ածխածնի քառաքլորիդով թունավորումների արդյունք, որոշ չարորակ ուռուցքների և ալերգիկ վիճակների, լյարդի ցիռոզների և այլնի դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Օրական մեզ
Ընդհանուր գինը
14040 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ