Նկարագրություն
Մանրէաբանական հետազոտություն, որը թույլ է տալիս հետազոտվող կենսանյութում (կղանքում) հայտնաբերել պաթոգեն միկրոօրգանիզմներ՝ դիզենտերիայի, որովայնային տիֆի և պարատիֆի հարուցիչներ: Այս միկրոօրգանիզմները պատկանում են Shigella և Salmonella ցեղերին, ունակ են առաջացնել սուր աղիքային վարակներ, ինչպես նաև տևական ժամանակ գտնվել մարդու ստամոքսաղիքային համակարգում՝ չառաջացնելով հիվանդության ախտանիշներ, սակայն պահպանելով միկրոօրգանիզմների կրողին շրջապատող անձանց վարակելու ունակությունը: Անալիզը կիրառվում է սուր աղիքային վարակների ախտորոշումը հաստատելու, ինչպես նաև թաքնված բակտերիակրությունը հայտնաբերելու համար: * Հակաբիոտիկների հավաքածուն կախված է անջատված միկրոօրգանիզմից և կոմերցիոն թեստ-համակարգից, որն այդ պահին տրամադրվում է արտադրողի կողմից ժամանակակից ուղեցույցներին համապատասխան / հասանելի է գնման համար տվյալ տարածաշրջանում:
Կատարման ժամկետը
Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ