Նկարագրություն
Սա մանրէաբանական հետազոտություն է, որը թույլ է տալիս որոշել հետազոտվող կենսանյութի միկրոֆլորայի որակական և քանակական կազմը, այդ թվում՝ հայտնաբերել բարձր տիտրով պայմանականորեն ախտածին միկրոօրգանիզմներ և ախտածին միկրոօրգանիզմներ, որոշել դրանց զգայունությունը հակաբիոտիկների և բակտերիոֆագերի նկատմամբ: Մանրէաբանական մեթոդով նորմալ միկրոֆլորա կազմող միկրոօրգանիզմների կամ ախտորոշիչից ցածր տիտրով պայմանականորեն ախտածին միկրոօրգանիզմների հայտնաբերման դեպքում հակաբիոտիկների և բակտերիոֆագերի նկատմամբ զգայունությունը չի որոշվում, քանի որ այդ քանակությունը նշանակալի չէ և չի պահանջում բուժում հակամանրէային դեղամիջոցներով: Անաէրոբ ֆլորային են դասվում ակտինոմիցետները, բակտերոիդները, կլոստրիդիաները, էուբակտերիաները և ֆուզոբակտերիաները, պեպտոստրեպտոկոկերը, պրոպիոնոբակտերիաները, վեյլոնելաները, պրևոտելաները, գեմելաները, պորֆիրոմոնադները, բիֆիդոբակտերիաները: * Մեզի ցանքսն իրականացվում է Alfred60 (ALIFAX, Իտալիա) անալիզատորի միջոցով, որը արտոնագրված տեխնոլոգիայի կիրառմաբ՝ բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ լազերային լուսացրման մեթոդով, հայտնաբերում է բակտերիաների առկայությունը և նրանց կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ նմուշի տեղադրման պահից սկսած 6 ժամվա ընթացքում: Այդ իսկ պատճառով մեզի ցանքսի բացասական արդյունքը կարող է տրամադրվել պատվերի ձևակերպման պահից 1 օրից պակաս ժամկետում: *Հակաբիոտիկների հավաքածուն կախված է անջատված միկրոօրգանիզմից և կոմերցիոն թեստ-համակարգից, որը տվյալ պահին տրամադրվում է արտադրողի կողմից՝ ժամանակակից ուղեցույցների համաձայն / հասանելի է գնման համար տվյալ տարածաշրջանում:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- 12-մատնյա աղու ասպիրատ
- Ասպիրատ արգանդի խոռոչից
- Բիոպտատ
- Արտադրություն կրծքագեղձից (աջ)
- Արտադրություն կրծքագեղձից (ձախ)
- Կրծքի կաթ (աջ)
- Կրծքի կաթ (ձախ)
- Դրենաժային նյութ
- Ստամոքսի պարունակություն
- Լեղի
- Լեղապարկի պարունակություն
- Քսուք ըմպանից (բերանըմպանից)
- Քսուք շաղկապենուց (աջ)
- Քսուք շաղկապենուց (ձախ)
- Քսուք քթից
- Քսուք քթըմպանից
- Քսուք քթի հարակից խոռոչներից
- Միզասեռական քսուք
- Միզասեռական քսուք (շականակագեղձի արտազատուկով)
- Քսուք միզուկից
- Քսուք արգանդի վզիկի ներքին մակերեսից (ցերվիկալ խողովակից)
- Խորխ
- Մերսումից հետո մեզի բաժին՝ շագանակագեղձի արտազատուկով
- Բերանի խոռոչի թարախակույտից արտադրություն
- Հեշտոցի արտազատուկ
- Քթըմպանային արտադրություն
- Արտադրություն ականջից (աջ)
- Ականջի արտադրություն (ձախ)
- Պլևրալ հեղուկ
- Պունկտատ
- Սինովիալ հեղուկ
- Բրոնխային լվացուկ
- Քերուկ մաշկից
- Առավոտյան մեզի միջին բաժին
- Էքսուդատ
- Էյակուլյատ