Երևան
HY
Անալիզներ
10-038

Ցանքս աէրոբ և ֆակուլտատիվ-անաէրոբ ֆլորայի նկատմամբ՝ հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշմամբ և դեղամիջոցի նվազագույն ընկճող կոնցենտրացիայի ընտրությամբ

Նկարագրություն

Սա մանրէաբանական հետազոտություն է, որը թույլ է տալիս որոշել հետազոտվող կենսանյութի միկրոֆլորայի որակական և քանակական կազմը, այդ թվում՝ հայտնաբերել պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմներ և որոշել դրանց զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Ի տարբերություն այլ մանրէաբանական հետազոտությունների, հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը որոշվում է ավտոմատ անալիզատորի միջոցով՝ նվազագույն ընկճող կոնցենտրացիաների մեթոդով: Արդյունքը տրվում է ոչ միայն հակաբիոտիկի նկատմամբ զգայունության կատեգորիայի ձևով, այլև հակաբիոտիկի նվազագույն ընկճող կոնցենտրացիաների (ՆԸԿ) արժեքների տեսքով, ինչն իր հերթին թույլ է տալիս բժշկին ընտրել հակաբիոտիկի առավել արդյունավետ նվազագույն դեղաչափը՝ նվազեցնելով դրա բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: * Մանրէաբանական մեթոդով նորմալ միկրոֆլորան կազմող միկրոօրգանիզմների, կամ պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմների՝ ախտորոշիչից ցածր տիտրում հայտնաբերման դեպքում հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը չի որոշվում, քանի որ այդ քանակն էական չէ և չի պահանջում բուժում հակամանրէային դեղամիջոցներով: * Մեզի ցանքսն իրականացվում է Alfred60 և HBL (ALIFAX, Իտալիա) անալիզատորների միջոցով, որոնք բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ լազերային լուսացրման մեթոդով հայտնաբերում են բակտերիաների առկայությունը և դրանց կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ՝ նմուշի տեղադրման պահից 6 ժամվա ընթացքում: Ուստի մեզի ցանքսի բացասական արդյունքը կարող է տրամադրվել պատվերի ձևակերպման պահից 1 օրից էլ պակաս ժամկետում: *Հակաբիոտիկների հավաքածուն կախված է անջատված միկրոօրգանիզմից և կոմերցիոն թեստ-համակարգից, որը տվյալ պահին տրամադրվում է արտադրողի կողմից՝ համաձայն ժամանակակից առաջարկությունների («Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ միկրոօրգանիզմների զգայունության որոշման կլինիկական ուղեցույցներ 2021-01») և հասանելի է գնման համար տվյալ տարածաշրջանում:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Ասպիրատ արգանդի խոռոչից
  • Կրծքի կաթ (աջ)
  • Կրծքի կաթ (ձախ)
  • Քսուք լնդային գրպանիկից
  • Քսուք ըմպանից (բերանըմպանից)
  • Քսուք շաղկապենուց (աջ)
  • Քսուք շաղկապենուց (ձախ)
  • Քսուք քթից
  • Քսուք քթըմպանից
  • Միզասեռական քսուք
  • Միզասեռական քսուք (շականակագեղձի արտազատուկով)
  • Քսուք միզուկից
  • Քսուք արգանդի վզիկի ներքին մակերեսից (ցերվիկալ խողովակից)
  • Խորխ
  • Արտադրություն ականջից (աջ)
  • Ականջի արտադրություն (ձախ)
  • Փսխման զանգվածներ
  • Սինովիալ հեղուկ
  • Բրոնխային լվացուկ
  • Քերուկ մաշկից
  • Առավոտյան մեզի միջին բաժին
  • Էյակուլյատ
Ընդհանուր գինը
7760 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ