Երևան
HY
Անալիզներ
10-037

Ցանքս ֆլորայի նկատմամբ՝ առանց հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշման

Նկարագրություն

Ունիվերսալ մանրէաբանական հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել սովորական սննդամիջավայրերում աճող աէրոբ միկրոօրգանիզմների մեծամասնության առկայությունը և հիմնական կուլտուրալ հատկությունները (տիտրը, քանակը): Հետազոտության համար հարմար է գործնականում կենսաբանական նյութի ցանկացած տեսակ: Հետազոտությունն օգտագործում են ոչ սպեցիֆիկ վարակիչ հիվանդությունների մանրէաբանական ախտորոշման, խրոնիկ վարակների հարուցիչների հայտնաբերման համար: *Մեզի ցանքսն իրականացվում է Alfred60 (ALIFAX, Իտալիա) վերլուծիչով, որը, լազերային լուսացրման մեթոդի վրա հիմնված արտոնագրված տեխնոլոգիայի օգնությամբ, բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ հայտնաբերում է բակտերիաների առկայությունը և դրանց կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ նմուշի տեղադրման պահից 6 ժամվա ընթացքում: Այդ իսկ պատճառով, մեզի ցանքսի բացասական արդյունքը կարող է տրամադրվել պատվերի ձևակերպման պահից 1 օրից պակաս ժամանակում:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Արտադրություն կրծքագեղձից (աջ)
  • Արտադրություն կրծքագեղձից (ձախ)
  • Կրծքի կաթ (աջ)
  • Կրծքի կաթ (ձախ)
  • Քսուք ըմպանից (բերանըմպանից)
  • Քսուք շաղկապենուց (աջ)
  • Քսուք շաղկապենուց (ձախ)
  • Քսուք քթից
  • Քսուք քթըմպանից
  • Միզասեռական քսուք
  • Միզասեռական քսուք (շականակագեղձի արտազատուկով)
  • Խորխ
  • Արտադրություն ականջից (աջ)
  • Ականջի արտադրություն (ձախ)
  • Առավոտյան մեզի միջին բաժին
  • Էյակուլյատ
Ընդհանուր գինը
3160 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ