Երևան
HY
Անալիզներ
10-001

Ցանքս ֆլորայի նկատմամբ՝ հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշմամբ

Նկարագրություն

Սա միկրոբիոլոգիական հետազոտություն է, որը թույլ է տալիս որոշել հետազոտվող կենսանյութի միկրոֆլորայի որակական և քանակական կազմը, ներառյալ՝ հայտնաբերել բարձր տիտրով պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմները, որոշել դրանց զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Նորմալ միկրոֆլորա կազմող միկրոօրգանիզմների կամ ախտորոշիչից ցածր տիտրով պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման դեպքում հակաբիոտիկների և բակտերիոֆագերի նկատմամբ զգայունությունը չի որոշվում, քանի որ այդ քանակը նշանակալի չէ և չի պահանջում բուժում հակամանրէային դեղամիջոցներով: * Մեզի ցանքսն իրականացվում է Alfred60 (ALIFAX, Իտալիա) վերլուծիչով, որը լազերային լուսացրման մեթոդի վրա հիմնված արտոնագրված տեխնոլոգիայի միջոցով, բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ հայտնաբերում է բակտերիաների առկայությունը և դրանց կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ նմուշի տեղադրման պահից 6 ժամվա ընթացքում: Հետևաբար, մեզի ցանքսի բացասական արդյունքը կարող է տրամադրվել պատվերի ձևակերպման պահից 1 օրից պակաս ժամանակահատվածում:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Ասպիրատ արգանդի խոռոչից
  • Արտադրություն կրծքագեղձից (աջ)
  • Արտադրություն կրծքագեղձից (ձախ)
  • Կրծքի կաթ (աջ)
  • Կրծքի կաթ (ձախ)
  • Լեղի
  • Քսուք ըմպանից (բերանըմպանից)
  • Քսուք շաղկապենուց (աջ)
  • Քսուք շաղկապենուց (ձախ)
  • Քսուք քթից
  • Քսուք քթըմպանից
  • Քսուք քթի հարակից խոռոչներից
  • Միզասեռական քսուք
  • Միզասեռական քսուք (շականակագեղձի արտազատուկով)
  • Քսուք միզուկից
  • Քսուք արգանդի վզիկի ներքին մակերեսից (ցերվիկալ խողովակից)
  • Խորխ
  • Մերսումից հետո մեզի բաժին՝ շագանակագեղձի արտազատուկով
  • Բերանի խոռոչի թարախակույտից արտադրություն
  • Հեշտոցի արտազատուկ
  • Վերքային արտադրություն
  • Վերքից արտադրություն (մանրադիտակային հետազոտություն)
  • Արտադրություն ականջից (աջ)
  • Ականջի արտադրություն (ձախ)
  • Պլևրալ հեղուկ
  • Սինովիալ հեղուկ
  • Բրոնխային լվացուկ
  • Առավոտյան մեզի միջին բաժին
  • Էքսուդատ
  • Էյակուլյատ
Ընդհանուր գինը
6400 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ