Նկարագրություն
Ունիվերսալ մանրէաբանական հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել սովորական սննդային միջավայրերում աճող աէրոբ միկրոօրգանիզմների մեծամասնության առկայությունը և հիմնական կուլտուրալ հատկությունները (տիտր, քանակ), զգայունությունը բակտերիոֆագերի հիմնական խմբերի նկատմամբ: Հետազոտության համար հարմար է գրեթե ցանկացած տեսակի կենսաբանական նյութ: Հետազոտությունն օգտագործվում է ոչ սպեցիֆիկ ինֆեկցիոն հիվանդությունների մանրէաբանական ախտորոշման, խրոնիկ ինֆեկցիաների հարուցիչների հայտնաբերման, թերապիայի համար առավել համապատասխան դեղամիջոցի որոշման նպատակով: Մանրէաբանական մեթոդով նորմալ միկրոֆլորա կազմող միկրոօրգանիզմների կամ պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների՝ ախտորոշիչից պակաս տիտրում հայտնաբերման դեպքում հակաբիոտիկների և բակտերիոֆագերի նկատմամբ զգայունություն չի որոշվում, քանի որ այդ քանակը նշանակալի չէ և չի պահանջում հակամանրէային դեղամիջոցներով բուժում: * Մեզի ցանքսը կատարվում է Alfred60 վերլուծիչով (ALIFAX, Իտալիա), որը լազերային լույսի ցրման մեթոդի վրա հիմնված արտոնագրված տեխնոլոգիայի միջոցով նմուշի տեղադրման պահից 6 ժամվա ընթացքում բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ հայտնաբերում է բակտերիաների առկայությունը և դրանց կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Ուստի մեզի ցանքսի բացասական արդյունքը կարող է տրամադրվել պատվերի ձևակերպման պահից 1 օրից պակաս ժամանակահատվածում: * Հակաբիոտիկների հավաքածուն կախված է անջատված միկրոօրգանիզմից և կոմերցիոն թեստ-համակարգից, որը տվյալ պահին տրամադրվում է արտադրողի կողմից ժամանակակից ուղեցույցներին համապատասխան / հասանելի է տվյալ տարածաշրջանում ձեռքբերման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Քսուք ըմպանից (բերանըմպանից)
- Քսուք շաղկապենուց (աջ)
- Քսուք շաղկապենուց (ձախ)
- Քսուք քթից
- Քսուք քթըմպանից
- Միզասեռական քսուք
- Խորխ
- Հեշտոցի արտազատուկ
- Արտադրություն ականջից (աջ)
- Ականջի արտադրություն (ձախ)
- Սինովիալ հեղուկ
- Առավոտյան մեզի միջին բաժին
- Էյակուլյատ