Նկարագրություն
Մեթոդը ներառում է կենսաբանական նյութի տեղադրում միկոպլազմաների աճի համար պիտանի հատուկ սննդային միջավայրում: Միկրոօրգանիզմների աճի առկայության դեպքում որոշվում է դրանց քանակը (տիտրը), զգայունությունը հակաբակտերիալ պրեպարատների նկատմամբ, սակավ աճի դեպքում զգայունությունը չի որոշվում: Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել միկրոօրգանիզմը, ընտրել հիվանդության առավել օպտիմալ թերապիան: Անցկացվող հակաբակտերիալ թերապիայի արդյունավետությունը գնահատելիս ցանքսն իրականացվում է պրեպարատի ընդունումը դադարեցնելուց ոչ շուտ, քան 14 օր հետո: * Հակաբիոտիկների հավաքածուն կախված է անջատված միկրոօրգանիզմից և կոմերցիոն թեստ-համակարգից, որը տվյալ պահին տրամադրվում է արտադրողի կողմից՝ համաձայն ժամանակակից ուղեցույցների / հասանելի է գնման համար տվյալ տարածաշրջանում:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Միզասեռական քսուք
- Շագանակագեղձի արտազատուկ
- Առավոտյան մեզի միջին բաժին
- Էյակուլյատ