Նկարագրություն
Թեստը կատարվում է հիվանդության համար դեղորայքային թերապիայի առավել օպտիմալ ընտրության նպատակով, ինչպես նաև այն դեպքերում, երբ բուժումը նշանակվել է առանց այս հետազոտության և այն արդյունավետ չի եղել։
Մեթոդի թերությունը նրա տևողությունն է, սակայն անվիճելի առավելությունն այն է, որ հնարավոր է որոշել միկրոօրգանիզմների քանակը (տիտրը) և դրանց զգայունությունը դեղորայքների նկատմամբ։
Թույլ աճի դեպքում զգայունությունը չի որոշվում։
Եթե մանրէաբանական մեթոդով հայտնաբերվում են նորմալ միկրոֆլորային պատկանող կամ պայմանական ախտածին միկրոօրգանիզմներ՝ ցածր, ոչ ախտորոշիչ տիտրով, հակաբիոտիկների և բակտերիոֆագների նկատմամբ զգայունությունը չի որոշվում, քանի որ այդ քանակը կլինիկապես նշանակալի չէ և բուժում չի պահանջում հակամանրէային դեղերով։
Հետազոտության նշանակման ցուցումներ․
Միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների (ուրոգենիտալ վարակների) ախտորոշում և դեղորայքային թերապիայի ընտրություն,
Հղիության պլանավորում,
Պատահական սեռական կապեր։
Անհրաժեշտության դեպքում հակաբակտերիալ բուժման արդյունավետությունը գնահատելու համար հետազոտությունը կատարվում է դեղի ընդունման դադարեցումից 10–14 օր հետո։
Օգտագործվող հակաբիոտիկների ցանկը կախված է հայտնաբերված միկրոօրգանիզմից և տվյալ պահին արտադրողի կողմից տրամադրվող կոմերցիոն թեստ-համակարգից՝ համաձայն ժամանակակից առաջարկությունների և տվյալ տարածաշրջանում հասանելիության։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Միզասեռական քսուք
- Շագանակագեղձի արտազատուկ
- Առավոտյան մեզի միջին բաժին
- Էյակուլյատ