Նկարագրություն
Կապույտ հազը շնչուղիների վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի առավել բնորոշ նշանը նոպայաձև սպազմատիկ հազն է: Կապույտ հազը շատ վտանգավոր է մինչև 2 տարեկան երեխաների համար: Հատկապես ծանր՝ զգալի մահացությամբ, կապույտ հազն ընթանում է կյանքի առաջին ամիսների երեխաների մոտ. կրծքահասակ երեխաների մոտ հաճախ նկատվում են ապնոէի նոպաներ, թոքաբորբ և այլն: Հետազոտությունը կայանում է կապույտ հազի/պարակոկլյուշի հարուցչի հայտնաբերման և նույնականացման մեջ, որոնք անհրաժեշտ են ախտորոշման և կլինիկական ախտորոշման հաստատման համար: Բակտերիոլոգիական հետազոտությունը խորհուրդ է տրվում իրականացնել հիվանդության 1-2-րդ շաբաթվա ընթացքում: Ուշադրություն: Ցանքսի համար նյութը հավաքվում է խստորեն ըմպանի հետին պատից՝ բացառելով հպումը լեզվին, այտերին և ատամներին:
Կատարման ժամկետը
Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Քսուք ըմպանից (բերանըմպանից)