Երևան
HY
Անալիզներ
10-061

Ցանքս ոսկեգույն ստաֆիլոկոկի (Staphylococcus aureus)վերաբերյալ՝ առանց հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշման, քանակական

Նկարագրություն

Ոսկեգույն ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus) գրամ-դրական բակտերիա է, որը դասվում է պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմների շարքին: Ունի կարևոր կլինիկական նշանակություն, քանի որ կարող է երկար ժամանակ անախտանիշ բնակվել մարդու լորձաթաղանթների և մաշկի մակերեսին՝ առաջացնելով հիվանդություն միայն օրգանիզմի իմունային կարգավիճակի նվազման կամ նորմալ միկրոֆլորայի քանակի նվազման դեպքում: Կախված օրգանիզմում բնակվելու վայրից՝ միկրոօրգանիզմը կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ (վերին և ստորին շնչուղիների ախտաբանական գործընթացներ, մաշկի վարակիչ-բորբոքային հիվանդություններ, աղիքային վարակներ և այլն): Ոսկեգույն ստաֆիլոկոկը մեծ նշանակություն ունի նորածինների և կրծքի հասակի երեխաների ախտաբանության մեջ, ինչից ելնելով՝ տվյալ միկրոօրգանիզմի առկայության վերաբերյալ հետազոտությունը պարտադիր է հղի կանանց համար: Քանի որ S. aureus-ի թաքնված բակտերիակրությունը բավականին տարածված երևույթ է, վերին շնչուղիներում միկրոօրգանիզմի առկայության վերաբերյալ պարտադիր հետազոտության են ենթակա հանրային սննդի ոլորտի աշխատողները, բուժաշխատողները և բնակչության որոշ այլ խմբեր: Մանրէաբանական մեթոդը թույլ է տալիս անջատել ոսկեգույն ստաֆիլոկոկը հատուկ սննդամիջավայրերում՝ դրանով իսկ ապացուցելով դրա առկայությունը օրգանիզմում և հնարավոր դերը ախտաբանության զարգացման գործում, կամ թաքնված բակտերիակրությունը: Տվյալ հետազոտությունում իրականացվում է ոսկեգույն ստաֆիլոկոկի քանակական որոշում:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Կրծքի կաթ (աջ)
  • Կրծքի կաթ (ձախ)
  • Կղանք
  • Քսուք ըմպանից (բերանըմպանից)
  • Քսուք շաղկապենուց (աջ)
  • Քսուք շաղկապենուց (ձախ)
  • Քսուք քթից
  • Միզասեռական քսուք
  • Միզասեռական քսուք (շականակագեղձի արտազատուկով)
  • Խորխ
  • Վերքային արտադրություն
  • Արտադրություն ականջից (աջ)
  • Ականջի արտադրություն (ձախ)
  • Ռեկտալ քսուք
  • Առավոտյան մեզի միջին բաժին
Ընդհանուր գինը
3090 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ