Նկարագրություն
Վերքային վարակի մանրէաբանական հետազոտություն, որը բաղկացած է վերքի արտադրությունից ենթադրյալ հարուցչի անջատումից և հակաբիոտիկների նկատմամբ դրա զգայունության որոշումից: Ի տարբերություն այլ մանրէաբանական հետազոտությունների, հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը որոշվում է ավտոմատ անալիզատորի միջոցով՝ նվազագույն ընկճող կոնցենտրացիաների մեթոդով: Արդյունքը տրամադրվում է ոչ միայն հակաբիոտիկի նկատմամբ զգայունության կատեգորիայի, այլև հակաբիոտիկի նվազագույն ընկճող կոնցենտրացիաների (ՆԸԿ) արժեքների տեսքով, ինչն իր հերթին թույլ է տալիս բժշկին ընտրել հակաբիոտիկի առավել արդյունավետ նվազագույն դեղաչափը՝ նվազեցնելով դրա բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: * Հակաբիոտիկների հավաքածուն կախված է անջատված միկրոօրգանիզմից և առևտրային թեստ-համակարգից, որը ներկայումս տրամադրվում է արտադրողի կողմից՝ համաձայն «Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ միկրոօրգանիզմների զգայունության որոշման 2021-01 կլինիկական ուղեցույցների» ժամանակակից հանձնարարականների, և հասանելի է գնման համար տվյալ տարածաշրջանում:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ