Նկարագրություն
Վիրուսի թաղանթի սպիտակուցը ներկայացված է մակերեսային հակածինով (HBsAg), որը նախկինում անվանվում էր «ավստրալիական»։ Շիճուկում B վիրուսային հեպատիտի մակերեսային հակածինի հայտնաբերումը վկայում է սուր կամ քրոնիկ հիվանդության առկայության մասին։ Սուր շրջանում HBsAg-ը հայտնաբերվում է արյան շիճուկում ինկուբացիոն շրջանի վերջին 1-2 շաբաթների և կլինիկական դրսևորումների շրջանի առաջին 2-3 շաբաթների ընթացքում, լիովին անհետանում է մի քանի ամսվա ընթացքում։ Արյան մեջ հակածնի պահպանման ժամանակը կախված է հիվանդության ծանրությունից և ձևից։ Հայտնաբերման առավելագույն ժամանակը կազմում է վարակման պահից մոտ 6 ամիս։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ