Նկարագրություն
Կոլոռեկտալ քաղցկեղը (ուղիղ աղիքի քաղցկեղ) չարորակ ուռուցքների ամենատարածված տեսակներից մեկն է, որը բնութագրվում է արտահայտված ժառանգական նախատրամադրվածության առկայությամբ և ժամանակին հայտնաբերման դեպքում՝ բարենպաստ կանխատեսմամբ: Իրականացվող անալիզը կայանում է LOC727677 գենետիկական մարկերի վիճակի հետազոտության մեջ, որի համար ցույց է տրված կապ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ: Այս հետազոտությունը հայտնաբերում է ընդհանուր նախատրամադրվածությունը և կապված չէ MSH2 և MLH1 գեների հետ ասոցացված ուղիղ աղիքի վաղ ընտանեկան քաղցկեղի հազվադեպ ձևերի ախտորոշման հետ: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 15 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Բուկալ (այտային) էպիթել
- Երակային արյուն