Նկարագրություն
Ժառանգական թրոմբոֆիլիան ամենատարածված գենետիկորեն պայմանավորված ախտաբանական վիճակներից մեկն է, որը հաճախ մնում է չախտորոշված: Առավել հաճախ ժառանգական թրոմբոֆիլիան դրսևորվում է խորանիստ երակների թրոմբոզի և երակային թրոմբոէմբոլիայի ձևով: Ժառանգական թրոմբոֆիլիայի ժամանակ արյան մակարդելիության խանգարումը դեպքերի մեծ մասում պայմանավորված է արյան մակարդման II և V գործոնների գեներում առկա խանգարումներով՝ կապված հայտնի գենետիկական մարկերների հետ: Հետազոտությունը կայանում է գենետիկական մարկերների վիճակի մոլեկուլային-գենետիկական հետազոտության մեջ, որոնցում առկա խանգարումներն առավել հաճախ արյան բարձր մակարդելիության պատճառ են հանդիսանում: Արյան բարձր մակարդելիության նկատմամբ գենետիկական հակվածության վաղ ախտորոշումը կօգնի խուսափել սրտանոթային համակարգի համար լուրջ հետևանքներից և հարակից ծանր հիվանդությունների զարգացումից՝ անհրաժեշտ թերապևտիկ և կանխարգելիչ միջոցառումների ժամանակին ձեռնարկմամբ: Հետազոտվող գենետիկական մարկերներ՝ F2 (G20210A), F5 (G1691A): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Բուկալ (այտային) էպիթել
- Երակային արյուն