Նկարագրություն
Հղիության կորուստը վաղ ժամկետներում (առաջին եռամսյակում) առավել հաճախ կապված է պտղի լուրջ գենետիկական խանգարումների և ընկերքի զարգացման արատների հետ՝ դրա թրոմբոտիկ վնասման հետևանքով: Անամնեզում հղիության վաղ կորստի դեպքերի կամ ապագա մոր, կամ նրա հարազատների մոտ ախտորոշված սրտանոթային համակարգի հիվանդությունների առկայությունը որոշիչ պատճառներ են գենետիկական անալիզ անցկացնելու համար՝ թույլ տալով արագ և ճշգրիտ պարզել հղիության ընթացքի խանգարումների պատճառները: Անալիզն իրենից ներկայացնում է պտղի մոտ բնածին զարգացման արատների (Դաունի հիվանդության, այլ տրիսոմիաների, նյարդային խողովակի անսերտաճման և այլն) առաջացման ռիսկի գենետիկական մարկերների, ինչպես նաև մոր մոտ արյան բարձր մակարդելիության նկատմամբ հակվածության մարկերների հետազոտություն, և ներառում է արյան մակարդելիության կարգավորման համար պատասխանատու չորս գենետիկական մարկերների հետազոտություն: Հետազոտվող ռիսկերը չեն վկայում պտղի մոտ գենետիկական անոմալիաների առկայության մասին․ դրանք թույլ են տալիս ժամանակին միջոցներ ձեռնարկել մոր օրգանիզմի անբարենպաստ գենետիկական առանձնահատկությունների հետևանքները կանխելու և հղիության բնականոն ընթացքն ապահովելու համար: Հետազոտվող գենետիկական մարկերներն են՝ F2 (G20210A), F5 (G1691A), MTHFR (C677T), MTHFR (A1298C): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Буккальный (щечный) эпителий
- Венозная кровь