Երևան
HY
Համալիր
42-008

Նախատրամադրվածություն հղիության վաղ սովորութային կորստի նկատմամբ (ընդլայնված)

Նկարագրություն

Հղիության կորուստը վաղ ժամկետներում (առաջին եռամսյակում) առավել հաճախ կապված է լինում պտղի մոտ լուրջ գենետիկական խանգարումների և ընկերքի զարգացման արատների հետ՝ նրա թրոմբոտիկ վնասման հետևանքով: Անամնեզում հղիության վաղ կորստի դեպքերի առկայությունը կամ ապագա մոր կամ նրա հարազատների մոտ սրտանոթային համակարգի հաստատված հիվանդությունները որոշիչ պատճառներ են գենետիկական անալիզ անցկացնելու համար՝ հնարավորություն տալով արագ և ճշգրիտ պարզել հղիության ընթացքի խանգարումների պատճառները: Անալիզն իրենից ներկայացնում է պտղի մոտ զարգացման բնածին արատների (Դաունի համախտանիշ, այլ տրիսոմիաներ, նյարդային խողովակի չփակում և այլն) առաջացման ռիսկի գենետիկական մարկերների, ինչպես նաև մոր մոտ արյան բարձր մակարդելիության նկատմամբ նախատրամադրվածության մարկերների ընդլայնված սպեկտրի մանրամասն հետազոտություն և ներառում է արյան մակարդման կարգավորման համար պատասխանատու վեց գենետիկական մարկերների հետազոտություն: Հետազոտվող ռիսկերը չեն վկայում պտղի մոտ գենետիկական անոմալիաների առկայության մասին. դրանք թույլ են տալիս ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մոր օրգանիզմի անբարենպաստ գենետիկական առանձնահատկությունների հետևանքները և ապահովել հղիության բնականոն ընթացքը: Հետազոտվող գենետիկական մարկերներ՝ F2 (G20210A), F5 (G1691A), MTHFR (C677T), MTHFR (A1298C), MTRR (A66G), MTR (A2756G): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Բուկալ (այտային) էպիթել
  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
32400 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ