Երևան
HY
Համալիր
42-026

Հակվածություն դեղին բծի տարիքային դեգեներացիային: Մակուլյար դեգեներացիա

Նկարագրություն

Տարիքային մակուլյար դեգեներացիան (ՏՄԴ) աչքի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը հանդիսանում է հիմնականում 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ տեսողության կորստի հիմնական պատճառը: Տեսողության նվազման պատճառը դեղին բծի բջիջների վիճակի աստիճանական վատթարացումն է: Մակուլան (դեղին բիծ) աչքի ցանցաթաղանթի կարևոր գոտի է, որը պատասխանատու է կենտրոնական տեսողության հստակության և սրության համար, ինչն անհրաժեշտ է կարդալու, գրելու, դեմքերը ճանաչելու կամ ավտոմեքենա վարելու համար: Որոշ մարդկանց մոտ դեգեներատիվ փոփոխությունները զարգանում են այնքան դանդաղ, որ ծերացման գործընթացում աննշան են ազդում տեսողության վրա: Բայց մյուսների մոտ հիվանդությունը բավականին արագ է պրոգրեսիվում և կարող է հանգեցնել մեկ կամ երկու աչքերի տեսողության կորստի: Տարիքի հետ աչքերի պաշտպանիչ համակարգը դառնում է ավելի խոցելի: Բարձր ռիսկի գործոններ են նաև ծխելը, անհավասարակշիռ սննդակարգը, ավելորդ քաշը, բաց գույնի մաշկը և աչքերի ծիածանաթաղանթի կապույտ գույնը, ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը, աթերոսկլերոզի առկայությունը, մերձավոր ազգականների շրջանում կենտրոնական տեսողության կորստի դեպքերը, քանի որ շատ դեպքերում հիվանդության համար առկա է գենետիկական հակվածություն: Շատ կարևոր է հնարավորինս շուտ սկսել հիվանդության կանխարգելումը, քանի որ դեղին բծի դեգեներացիան անդառնալի գործընթաց է, և հիվանդության պրոգրեսիվումը կարող է հանգեցնել տեսողության մասնակի կորստի կամ նույնիսկ լիակատար կուրության: Վաղ ախտորոշումը և հետագա բուժումը, եթե դա ցուցված է, կարող են օգնել կանխել տեսողության հետագա վատթարացումը: Հետազոտության մեջ ներառված են երկու գենետիկական մարկերներ, որոնք որոշում են տարիքային մակուլյար դեգեներացիայի գենետիկական հակվածությունը՝ ARMS2 (G205T) և CFH (C1204T): Հետազոտության արդյունքը տարիքային մակուլյար դեգեներացիայի հանդեպ գենետիկական հակվածության առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացությունն է և հանձնարարականները:

Կատարման ժամկետը

Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Բուկալ (այտային) էպիթել
  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
18530 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ