Նկարագրություն
Լաբորատոր ալգորիթմ, որը ներառում է օստեոպորոզի վաղ ախտորոշման (դիագնոստիկայի) համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները: Հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդության առաջին նշանները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վտանգավոր բարդությունների կանխարգելման համար: Հիվանդության զարգացման նախադրյալների առավել ճշգրիտ հայտնաբերման համար անհրաժեշտ է տվյալ հետազոտությունն անցնել կանոնավոր կերպով: Հետազոտությունների արդյունքների հետ մեկտեղ տրամադրվում է գրավոր եզրակացություն՝ բժշկի մանրամասն մեկնաբանություններով և անհատական խորհուրդներով այն մասին, թե որքան հաճախ է անհրաժեշտ վերահսկել տվյալ կանխարգելիչ լաբորատոր ալգորիթմում ներառված ցուցանիշները:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ