Նկարագրություն
Պրոգաստրին-արտազատող սպիտակուցը (Pro-GRP) նախասպիտակուց է, որն ունակ է մեծացնել գաստրինի պարունակությունը պլազմայում: Մեծ քանակությամբ գաստրինն արտադրվում է ստամոքսի լորձաթաղանթի կողմից և անհրաժեշտ է մարսողության համար, սակայն նաև պարզվել է, որ այն բջիջները, որոնցից կազմված է թոքի մանրաբջջային քաղցկեղը, մեծ քանակությամբ արյան մեջ արտազատում են գաստրին արտազատող սպիտակուց: Արյան մեջ հենց այդ սպիտակուցի որոշումն աշխատատար խնդիր է դրա անկայունության պատճառով, ուստի այդ նպատակով սկսել են կիրառել պրոգաստրին-արտազատող սպիտակուցի (Pro-GRP) որոշումը: Անալիզը կիրառվում է պացիենտի մոտ թոքի մանրաբջջային քաղցկեղի առկայությունը որոշելու համար, հատկապես վաղ փուլերում՝ այլ հետազոտությունների (ռենտգենոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, բիոպսիա) հետ համատեղ: Pro-GRP-ն կարող է կիրառվել նաև ուռուցքային աճի տարածվածությունը գնահատելու համար, ինչը հատկապես կարևոր է թոքի մանրաբջջային քաղցկեղի դեպքում, քանի որ այն հակված է մետաստազավորման:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ