Երևան
HY
Անալիզներ
08-112

Պրոգեստերոն

Նկարագրություն

Պրոգեստերոնն արտադրվում է հիպոֆիզի լյուտեոտրոպ հորմոնի ազդեցության տակ ձվարաններում և մակերիկամներում։ Պրոգեստերոնի կարևորագույն գործառույթներից մեկը արգանդի էնդոմետրիումի նախապատրաստումն է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային։ Պրոգեստերոնն ընկճում է արգանդի մկանունքի ակտիվությունը և պտղաձվի վանման ռեակցիան, խթանում է կաթնագեղձերի ծայրային սեկրետոր բաժինների զարգացումը, ստերոիդ հորմոնների սինթեզը։ Ոչ հղի կանանց մոտ պրոգեստերոնի սեկրեցիան սերտորեն կապված է դաշտանային ցիկլի հետ, հորմոնի առավելագույն կոնցենտրացիան դիտվում է լյուտեինային փուլի կեսին։ Ցիկլի վերջում պրոգեստերոնի կոնցենտրացիայի կտրուկ անկումը հանգեցնում է էնդոմետրիումի ֆունկցիոնալ շերտի շերտազատմանը և դաշտանային արյունահոսության առաջացմանը։ Պրոգեստերոնի մակարդակի որոշումը կիրառվում է դաշտանային ցիկլի խանգարումների, հղիության ընհատման և վիժման վտանգի ախտորոշման նպատակով։

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5410 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ