Նկարագրություն
Իրինոտեկանը կոլոռեկտալ քաղցկեղի քիմիաթերապիայի հիմնական դեղամիջոցներից մեկն է: Այլ դեղամիջոցների հետ համակցված այն ակտիվորեն կիրառվում է արգանդի վզիկի քաղցկեղի, ստամոքսի քաղցկեղի, երեխաների և մեծահասակների մոտ գլխուղեղի ուռուցքների բուժման ժամանակ: Իրինոտեկանով թերապիան կապված է պացիենտների 20-35%-ի մոտ ծանր դիարեայի և նեյտրոպենիայի հետ: Հյուսվածքներում դեղամիջոցը մետաբոլիզվում է՝ առաջացնելով SN-38 արգասիքը, որն իր ակտիվությամբ գերազանցում է Իրինոտեկանին: Իրինոտեկանի մետաբոլիզմին մասնակցում է ուրիդինֆոսֆատգլյուկուրոնիլ տրանսֆերազ ֆերմենտը, որը կոդավորվում է UGT1A1 գենով: UGT1A1 գենի կարգավորող հատվածում TA-կրկնությունների մինչև 7-ի ավելացման դեպքում խանգարվում է իրինոտեկանի ակտիվ մետաբոլիտ SN-38-ի բիոտրանսֆորմացիան, և տեղի է ունենում դրա կուտակում օրգանիզմում: Նման գենոտիպ ունեցող պացիենտներն ունեն տոքսիկ հեմատոլոգիական ազդեցությունների (ծանր նեյտրոպենիայի), ծանր դիարեայի և իրինոտեկանով թերապիայի ժամանակ այլ բարդությունների զարգացման ավելի բարձր ռիսկ: UGT1A1 գենի պոլիմորֆիզմների գենետիկական հետազոտությունը կլինիկական նշանակություն ունի դեղամիջոցի տոքսիկության կանխատեսման համար: Դեղամիջոցի նկատմամբ զգայունության ժամանակին որոշումը, կախված ստացված արդյունքից, զերծ է պահում պացիենտին քիմիաթերապիայի ծանր բարդություններից, կամ թույլ է տալիս բարձրացնել դեղամիջոցի դեղաչափը, ինչը կարող է մեծացնել բուժման արդյունավետությունը: Իրինոտեկանի անհատական տանելիության որոշման թեստը պետք է իրականացվի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ նախքան քիմիաթերապիան սկսելը: TA կրկնությունների ավելացումը հանգեցնում է նաև Ժիլբերի համախտանիշի զարգացմանը: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ