Երևան
HY
Անալիզներ
08-125

Պրոինսուլին

Նկարագրություն

Ինսուլինի նախորդ սպիտակուց: Արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջներում՝ այնուհետև ճեղքվելով ինսուլինի և C-պեպտիդի: Նորմայում փոքր քանակություններով անցնում է արյան հուն: Մեծ քանակություններով կարող է ունենալ ինսուլինանման ազդեցություն բջիջների վրա՝ արագացնելով դրանց մեջ գլյուկոզի ներթափանցումը և դրա մետաբոլիզմը: Քանի որ ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների օնկոլոգիական տրանսֆորմացիայի դեպքում դրանց մետաբոլիզմը շեղվում է պրոինսուլինի արտադրության ուղղությամբ, հետազոտությունը հիմնականում կիրառվում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջներից ծագող ուռուցքների (ինսուլինոմաների) ախտորոշման և բուժման մոնիտորինգի համար: Շաքարային դիաբետի դեպքում պրոինսուլինի մակարդակն արյան մեջ կարող է հետազոտվել ինսուլինի և C-պեպտիդի մակարդակների հետ համատեղ՝ բետա-բջիջների ֆունկցիան գնահատելու համար: Արյան մեջ պրոինսուլինի բարձր կոնցենտրացիաներ կարող են դիտվել նաև երիկամային անբավարարության, լյարդի ցիռոզի և հիպերթիրեոզի դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 19 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
13200 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ