Երևան
HY
Անալիզներ
08-122

Պրոլակտին

Նկարագրություն

Պրոլակտինը սպիտակուցային բնույթի հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի առաջային բլթում: Հղիության ընթացքում պրոլակտինի ֆունկցիան կաթնագեղձերը լակտացիային նախապատրաստելն է: Հորմոնը կարևոր դեր է խաղում դեղին մարմնի ձևավորման և գործունեության մեջ, մասնակցում է ջրաաղային փոխանակության կարգավորմանը: Նրա ազդեցությամբ երիկամների կողմից արգելակվում է ջրի և նատրիումի արտազատումը, ուժեղանում է կալցիումի ներծծումը: Պրոլակտինի մակարդակը կախված է դաշտանային ցիկլի փուլից և տատանվում է օրվա ընթացքում՝ ունենալով սեկրեցիայի պիկ քնի ժամանակ և առավելագույն նվազում օրվա կեսին: Պրոլակտինի մակարդակի հետազոտությունը կիրառվում է լակտացիայի, դաշտանային ցիկլի խանգարումների, մաստոպաթիաների, կանանց անպտղության ախտորոշման համար: Մակրոպրոլակտինի ցուցանիշը լաբորատորիայի կողմից կատարվում է ավտոմատ և անվճար, եթե պրոլակտինը բարձր է 750 մկՄՄ/մլ-ից:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5530 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ