Երևան
HY
Անալիզներ
08-038

Ընդհանուր պրոստատ սպեցիֆիկ հակագեն (PSA ընդհանուր)

Նկարագրություն

Գլիկոպրոտեին, որն ունի էնզիմային (ֆերմենտային) ակտիվություն։ PSA-ը սինթեզվում և սեկրեցվում է միայն շագանակագեղձի էպիթելային բջիջներում և այդ օրգանի համար բարձր սպեցիֆիկ օնկոմարկեր է։ Արյան շիճուկում PSA-ը պարունակվում է ազատ և սպիտակուցների հետ կապված, ոչ ակտիվ ձևով։ Ընդհանուր PSA-ը ներկայացնում է ազատ և կապված ձևերի կոնցենտրացիաների գումարը։ Մարկերն օգտագործվում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և մոնիթորինգի համար, ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն։ Ավելի մեծ կլինիկական նշանակությունն ունի ընդհանուր և ազատ PSA-ի հարաբերակցությունը, ուստի խորհուրդ է տրվում այս ցուցանիշների համատեղ հետազոտություն։

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6035 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ