Երևան
HY
Անալիզներ
21-1074

PROTIA Allergy-Q: ալերգիայի համալիր հետազոտություն, IgE (43 ալերգեն՝ սննդային և շնչառական)

Նկարագրություն

PROTIA Allergy-Q-ն ալերգիայի ախտորոշման սքրինինգային պանել է (Proteome-Tech Inc., Կորեա)՝ շիճուկային ալերգեն-սպեցիֆիկ IgE-ի (sIgE) համար: Կիրառվում է սպեցիֆիկ IgE-ի քանակական որոշման մեթոդը՝ կլինիկական նշանակություն ունեցող ալերգենները հայտնաբերելու համար իմունաբլոտի բարձր տեխնոլոգիական եղանակով: Հետազոտությունը նախատեսված է արյան շիճուկում հիմնական սննդային և ռեսպիրատոր ալերգենների նկատմամբ սպեցիֆիկ IgE հակամարմինների որոշման համար: Սա ալերգիայի ախտորոշման ժամանակակից ճշգրիտ համալիր մեթոդ է: Allergy-Q համակարգն ունի լավ ախտորոշիչ բնութագիր ամենատարածված ալերգենների համար: PROTIA Allergy-Q պանելում կիրառվում է թաղանթների զուգահեռ տեղադրման ավելի նոր տեխնիկա, ինչը թույլ է տալիս մեկ թեստի ընթացքում գնահատել ավելի բազմազան ալերգեններ՝ ի տարբերություն միայն մեկ թաղանթ օգտագործող այլ համակարգերի: Որոշվում է պանելում առկա յուրաքանչյուր ալերգենի նկատմամբ ալերգեն-սպեցիֆիկ IgE հակամարմինների քանակը, ինչպես նաև որոշվում է ալերգենության դասը: Այս հետազոտությունը կարող է նշանակվել մաշկային դրսևորումների գերակշռմամբ սննդային և ինհալացիոն ալերգիայի կասկածի դեպքում: Պանելի կազմը • Ընկույզներ • Ձվի սպիտակուց, կաթնամթերք և պանիրներ • Սոյա • Ձուկ և ծովամթերք • Միս • Մրգեր և ցիտրուսայիններ • Ալյուր և ձավարեղեն • Բանջարեղեն • Փոշեհատիկ • Կենդանիներ, միջատներ • Կենցաղային ալերգեններ • Սնկային և բակտերիալ ալերգեններ

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
48255 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ