Նկարագրություն
PROTIA Allergy-Q-ն ալերգիայի ախտորոշման սքրինինգային պանել է (Proteome-Tech Inc., Կորեա) շիճուկային ալերգեն-սպեցիֆիկ IgE-ի (sIgE) համար։ Կիրառվում է սպեցիֆիկ IgE-ի քանակական որոշման մեթոդ՝ կլինիկական նշանակություն ունեցող ալերգենների հայտնաբերման համար՝ իմունաբլոտի բարձր տեխնոլոգիական եղանակով։ Հետազոտությունը նախատեսված է արյան շիճուկում հիմնական սննդային և շնչառական ալերգենների նկատմամբ սպեցիֆիկ IgE-հակամարմինների որոշման համար։ Սա ալերգոախտորոշման ժամանակակից ճշգրիտ համալիր մեթոդ է։ Allergy-Q համակարգն ունի լավ ախտորոշիչ բնութագիր առավել տարածված ալերգենների համար։ PROTIA Allergy-Q պանելում օգտագործվում է թաղանթների (մեմբրանների) զուգահեռ տեղադրման ավելի նոր տեխնիկա, ինչը թույլ է տալիս մեկ թեստի ընթացքում գնահատել ավելի բազմազան ալերգեններ՝ համեմատած միայն մեկ թաղանթ օգտագործող այլ համակարգերի հետ։ Որոշվում է պանելում յուրաքանչյուր ալերգենի նկատմամբ ալերգեն-սպեցիֆիկ IgE-հակամարմինների քանակը, ինչպես նաև որոշվում է ալերգենության դասը։ Տվյալ հետազոտությունը կարող է նշանակվել սննդային ալերգիայի կասկածի դեպքում (+ բազային շնչառական ալերգեններ՝ հնարավոր խաչաձև ռեակցիաների հայտնաբերման համար (ՕԱՀ))։ Պանելի կազմը • CCD (խաչաձև ռեակտիվ ածխաջրային դետերմինանտ) • Ընկույզներ • Ձվի սպիտակուց, կաթնամթերք • Սոյա • Ձուկ և ծովամթերք • Մրգեր • Ալյուր • Կենդանիներ, միջատներ • Կենցաղային ալերգեններ • Սնկային և բակտերիալ ալերգեններ • Փոշեհատիկ • Լատեքս
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ