Երևան
HY
Անալիզներ
21-1076

PROTIA Allergy-Q: համալիր հետազոտություն շնչառական ալերգենների նկատմամբ, IgE (60 ալերգեն՝ հիմնական շնչառական և սննդային)

Նկարագրություն

PROTIA Allergy-Q-ն ալերգիայի ախտորոշման սքրինինգային պանել է (Proteome-Tech Inc., Կորեա) շիճուկային ալերգեն-սպեցիֆիկ IgE-ի (sIgE) նկատմամբ: Կիրառվում է սպեցիֆիկ IgE-ի քանակական որոշման մեթոդ՝ կլինիկորեն նշանակալի ալերգենների հայտնաբերման համար իմունաբլոտինգի բարձր տեխնոլոգիական եղանակով: Հետազոտությունը նախատեսված է արյան շիճուկում հիմնական սննդային և ռեսպիրատոր ալերգենների նկատմամբ սպեցիֆիկ IgE հակամարմինների որոշման համար: Դա ալերգոդիագնոստիկայի ժամանակակից ճշգրիտ համալիր մեթոդ է: Allergy-Q համակարգն ունի լավ ախտորոշիչ բնութագիր առավել տարածված ալերգենների համար: PROTIA Allergy-Q պանելի դեպքում օգտագործվում է մեմբրանների զուգահեռ տեղադրման ավելի նոր տեխնիկա, ինչը թույլ է տալիս գնահատել ավելի բազմազան ալերգեններ մեկ թեստի ընթացքում՝ ի տարբերություն միայն մեկ մեմբրան օգտագործող այլ համակարգերի: Որոշվում է ալերգեն-սպեցիֆիկ IgE հակամարմինների քանակը պանելի վրա յուրաքանչյուր ալերգենի նկատմամբ, ինչպես նաև որոշվում է ալերգենության դասը: Այս հետազոտությունը կարող է նշանակվել ինհալացիոն ալերգիայի կասկածի դեպքում: Պանելի կազմը՝ • CCD (cross-reactive carbohydrate determinant) • Ընկուզեղեն • Ձվի սպիտակուց, կաթնամթերք և պանիրներ • Սոյա • Ձուկ և ծովամթերք • Միս • Մրգեր և ցիտրուսայիններ • Ալյուր և ձավարեղեն • Բանջարեղեն, բոստանային կուլտուրաներ, կանաչեղեն, համեմունքներ, սննդային հավելումներ • Կենդանիներ • Կենցաղային ալերգեններ • Սնկային և բակտերիալ ալերգեններ • Փոշեհատիկ

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
28795 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ