Նկարագրություն
Ածխաջրային հակագեն է, որը հանդիսանում է գլիկոպրոտեին։ Նորմայում հայտնաբերվում է որովայնամզի, պլևրայի, արգանդափողերի և արգանդի վզիկի էպիթելի բջիջներում։ Տվյալ օնկոմարկերի մակարդակը զգալիորեն բարձրանում է ձվարանների քաղցկեղի դեպքում, հատկապես մետաստազների առկայության և ուռուցքային գործընթացի ուշ փուլերում։ Բացի այդ, CA 125-ի մակարդակը կարող է բարձրանալ պլևրայի, որովայնամզի, էնդոմետրիումի հյուսվածքների բարորակ և բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև հղիության առաջին եռամսյակում։ Տվյալ հակագենի որոշման ախտորոշիչ արժեքը մեծանում է այլ սպեցիֆիկ օնկոմարկերների միաժամանակյա որոշման դեպքում։ Հետազոտությունը կիրառվում է ճառագայթային և քիմիաթերապիա ստացած անձանց մոտ ձվարանների քաղցկեղի մոնիտորինգի համար՝ հիվանդության կրկնությունների հայտնաբերման նպատակով։ Այդ նպատակներով խորհուրդ է տրվում օնկոմարկերի մակարդակը գնահատել 2–3 ամիս ընդմիջումով՝ արդյունքները գնահատելով դինամիկայի մեջ։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ