Նկարագրություն
Այս օնկոմարկերն օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի թերապիայի արդյունքների գնահատման, ինչպես նաև այդ օրգանների նորագոյացությունների ռեցիդիվների մոնիտորինգի համար: Ունենալով բարձր զգայունություն՝ ցուցանիշի սպեցիֆիկությունը շատ ցածր է, ինչը թույլ չի տալիս օգտագործել հետազոտությունը օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար: Հետազոտությունների նշանակման ցուցումները. 1. Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման մոնիտորինգ և վերահսկում 2. Հաստ աղիքի քաղցկեղի բուժման մոնիտորինգ և վերահսկում 3. Ուղիղ աղիքի քաղցկեղի բուժման մոնիտորինգ և վերահսկում Ուղեկցող հետազոտություններ՝ - [02-014] Արյան ընդհանուր քննություն - [02-025] Լեյկոցիտար բանաձև - [02-007] Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ) - [06-045] Ընդհանուր հիմնային ֆոսֆատազա - [08-006] СА 19-9 - [08-007] СА 72-4 - [08-042] Ուռուցքային սաղմնային հակագեն (ՈՒՍՀ)
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր
Կենսանյութի տեսակ