Նկարագրություն
Գլիկոպրոտեին, որը փոքր քանակությամբ պարունակվում է օրգանիզմի տարբեր հյուսվածքներում: Նորմայում ՈՒՍՀ-ն սինթեզվում է սաղմի հյուսվածքներում, ծնվելուց հետո սինթեզը դադարում է: Ուռուցքային սաղմնային հակագենը արյան մեջ բարձր կոնցենտրացիաներով հայտնաբերվում է աղիքների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի տարբեր հիվանդությունների ժամանակ: Օնկոմարկերի բարձր մակարդակ նկատվում է նաև ծխողների մոտ: ՈՒՍՀ-ն օգտագործվում է հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի ախտորոշման և մոնիտորինգի նպատակով, ունի կլինիկական նշանակություն ենթաստամոքսային գեղձի, թոքերի, ստամոքսի և ձվարանների քաղցկեղի մոնիտորինգում: Խորհուրդ է տրվում օնկոմարկերի մակարդակը գնահատել դինամիկայում՝ 2-3 ամիս ընդմիջումով:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ