Երևան
HY
Անալիզներ
06-228

Վիտամինների ընդլայնված համալիր հետազոտություն (A, բետա-կարոտին, D, E, K, C, B1, B2, B3, B5, B6, B9, B12)

Նկարագրություն

Արյան մեջ ճարպալույծ և ջրալույծ վիտամինների պարունակության ընդլայնված հետազոտություն։ Այս հետազոտությունը կիրառվում է՝  ճարպալույծ և ջրալույծ վիտամինների անբավարարության ախտորոշման համար,  հիպո- և հիպերվիտամինոզների և կլինիկորեն նմանատիպ վիճակների տարբերակիչ ախտորոշման համար,  սննդակարգի հավասարակշռվածության գնահատման համար,  հիպերվիտամինոզների ախտորոշման համար։ Տվյալ հետազոտությունը կարող է նշանակվել՝  ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ֆոնին մալաբսորբցիայի համախտանիշի դեպքում (ցելիակիա, մուկովիսցիդոզ, աղիքների բորբոքային հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձի ախտաբանություն, ստամոքսի և/կամ բարակ աղիքի մասնահատումից հետո առաջացած վիճակներ),  ջրալույծ և ճարպալույծ վիտամինների անբավարարության կլինիկական նշանների դեպքում (դերմատիտներ, տևական փորլուծություն, լորձաթաղանթների էրոզիաներ և հաճախակի վնասվածքներ, խեյլիտներ, ստոմատիտներ, նյարդաբանական խանգարումներ, սակավարյունություններ),  հիպոտրոֆիայով, ալկոհոլիզմով տառապող կամ պարենտերալ սնուցման վրա գտնվող պացիենտների հետազոտման ժամանակ,  ստեատորեայի դեպքում (կղանքում ճարպերի բարձր պարունակություն՝ կապված աղիքներում դրանց անբավարար ներծծման հետ)։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
184900 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ