Նկարագրություն
Բուսակերական սքրինինգը հատուկ մշակված է բուսական սննդակարգին հետևող, այսինքն՝ կենդանական ծագման մթերքները լիովին կամ մասամբ սահմանափակող մարդկանց առողջական վիճակը վերահսկելու համար։ Այն նախատեսված է անհավասարակշիռ սնուցման և որոշակի նուտրիենտների, գլխավորապես՝ երկաթի, վիտամին B12-ի, սպիտակուցի և այլ նուտրիենտների դեֆիցիտի հետևանքով առաջացած առողջական վիճակի շեղումների վաղ (նախակլինիկական) հայտնաբերման համար։ Համալիրի միջոցով կարելի է բացահայտել վատ ինքնազգացողության պատճառները, օրինակ՝ հոգնածության, քնկոտության, աշխուժության, աշխատունակության և կենսական տոնուսի նվազման, գլխացավերի, ընդհանուր ու մկանային թուլության, ինչպես նաև առողջական այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հաճախակի մրսածության հիվանդությունները, դաշտանային ցիկլի խանգարումը և բեղմնավորման դժվարությունները։ Այս համալիրի միջոցով կարելի է պարզել սննդակարգը շտկելու անհրաժեշտությունը։ * 18 տարեկան և բարձր անձանց արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ