Նկարագրություն
Լաբորատոր պարամետր սակավարյունության գնահատման և ախտորոշման համար: Տրանսֆերինի լուծելի ընկալիչները (sTfR, soluble transferrin receptor) պեպտիդներ են, որոնք իրենցից ներկայացնում են բջիջների մակերեսին տեղակայված և դեպի բջջի ներս երկաթի իոնների տեղափոխումն ապահովող տրանսֆերինի ընկալիչի ֆրագմենտներ: Այս ֆրագմենտները լուծելի են և գտնվում են արյան մեջ: sTfR-ի քանակը համեմատական է տրանսֆերինի քանակին: Շիճուկային երկաթի կոնցենտրացիայի նվազման դեպքում sTfR-ի կոնցենտրացիան աճում է: sTfR-ի կոնցենտրացիայի որոշումը կարևոր լրացում է սակավարյունությունների առկա ախտորոշման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ