Նկարագրություն
«Ընդլայնված լաբորատոր հետազոտություն երեխաների համար» հետազոտությունը երեխայի առողջական վիճակի համալիր գնահատում է: Հոգատարություն առողջության հանդեպ կյանքի առաջին իսկ տարիներից: Որպեսզի երեխան ներդաշնակ աճի և զարգանա, նրա օրգանները և ներքին համակարգերը պետք է ճիշտ գործեն: Երեխաները միշտ չէ, որ կարող են պատմել, թե հատկապես ինչն է իրենց անհանգստացնում, ուստի թաքնված ախտաբանությունները հայտնաբերելու համար անհրաժեշտ է կանխարգելիչ կերպով իրականացնել լաբորատոր ախտորոշում: Հետազոտությունը ներառում է առանցքային անալիզներ, որոնք թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ երեխայի օրգանիզմի հիմնական օրգանների և համակարգերի աշխատանքի ու վիճակի մասին, ինչպես նաև հայտնաբերել մանկաբուժական պրակտիկայում առավել հաճախ հանդիպող հիվանդություններն ու ախտաբանական գործընթացները: Տվյալ համալիրը կօգնի հայտնաբերել բորբոքային գործընթացները, սակավարյունությունը, գնահատել արյունաստեղծ համակարգի վիճակը, լյարդի և լեղուղիների, երիկամների, վահանագեղձի գործառույթը, վիտամին D-ի մակարդակը (որը կենսականորեն կարևոր է երեխայի աճի և զարգացման, ինչպես նաև ռախիտի կանխարգելման համար), հայտնաբերել ածխաջրային և ճարպային փոխանակության խանգարումները, ինչպես նաև երեխաների մոտ առավել հաճախ հանդիպող հելմինթոզները՝ էնտերոբիոզ, ասկարիդոզ, անկիլոստոմոզ, նեկատորոզ և այլն: Կանոնավոր կանխարգելիչ զննումները և ժամանակին իրականացված ախտորոշումը թույլ են տալիս վաղ փուլերում հայտնաբերել հնարավոր խնդիրները և կանխել դրանց զարգացումը: Համապատասխանում է ծնված օրվանից մինչև 16 տարեկան երեխաներին: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Կղանք
- Տպվածք հետանցքի հատվածից
- Առավոտյան մեզի միջին բաժին