Նկարագրություն
Միկրոսատելիտային անկայունության(MSI) առկայությունը կանխատեսում է հակա-PD-1 հակամարմիններով իմունթերապիայի նկատմամբ արձագանքը մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների մոտ։ Ինչպես նաև MSI-ի առկայությունը կանխատեսում է ֆտորոպիրիմիդիններով ադյուվանտ քիմիաթերապիայի անարդյունավետությունը II փուլում գտնվող կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների մոտ։ KRAS, NRAS, BRAF գեների մուտացյաների առկայությունը կանխատեսում է EGFR հակամարմիններով թերապիայի անարդյունավետությունը։ BRAF V600E մուտացիայի առկայությունը կանխատեսում է BRAF ինհիբիտորների կիրառման արդյունավետությունը։
Կատարման ժամկետը
Մինչև 15 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Հյուսվածքային նմուշ
- Հյուսվածքային նմուշ պարաֆինային բլոկում