Նկարագրություն
Ռենինը սպիտակուցներ ճեղքող ֆերմենտ է, որն արտադրվում է երիկամների յուքստագլոմերուլյար բջիջների կողմից: Դրա հիմնական գործառույթը զարկերակային ճնշման, կալիումի մակարդակի և հեղուկի ծավալի հավասարակշռության կարգավորումն է: Քանի որ ռենինի ռեֆերենսային արժեքները սահմանված են 18–65 տարեկանների համար, խորհուրդ է տրվում անալիզն իրականացնել տվյալ տարիքային միջակայքում գտնվող անձանց մոտ: Այլ տարիքի անձանց համար ռեֆերենսային արժեքները ստանդարտացված չեն: Արյան նմուշները պետք է վերցվեն խստորեն առավոտյան ժամը 7-ի և 10-ի միջակայքում՝ կապված ռենինի սեկրեցիայի կենսաբանական ռիթմերի առկայության և ռեֆերենսային արժեքների՝ այդ ժամանակահատվածի համար ստանդարտացման հետ: Նմուշները վերցվում են կանգնած կամ պառկած դիրքում՝ այս կամ այն դիրքում 1 ժամ գտնվելուց հետո:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն (մարմնի ուղղահայաց դիրք)
- Երակային արյուն (մարմնի հորիզոնական դիրք)