Նկարագրություն
Կաթնասունների էրիթրոցիտների թաղանթի յուրահատուկ սպիտակուց է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակների մոտ։ Սպիտակուցը պատկանում է էրիթրոցիտների հակածինների ռեզուս-համակարգին, որտեղ առանձնացվում են հինգ նմանատիպ մակերեսային սպիտակուցներ. դրանցից ամենաիմունոգենը (D) ստացել է ռեզուս-գործոն անվանումը։ Պոպուլյացիայում ռեզուս-գործոնը տարածված է անհավասարաչափ. մարդկանց մոտ 85%-ը ռեզուս-դրական են (Rh+) և այն ունեն էրիթրոցիտների մակերեսին, իսկ 15%-ը՝ ռեզուս-բացասական (Rh-), որոնց մոտ այն բացակայում է։ Ռեզուս-գործոնն ունի կլինիկական նշանակություն արյան փոխներարկման ժամանակ։ Դրա բացակայությունը ռեզուս-դրական պտղով հղի մոր մոտ կարող է դառնալ նորածինների հեմոլիտիկ հիվանդության պատճառ։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ