Երևան
HY
Համալիր
40-682

Ռինիտ/Ասթմա (մեծահասակների պրոֆիլ)

Նկարագրություն

Համալիր հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան հիմնական կենցաղային (D. pteronyssinus), էպիդերմալ (կատվի և շան էպիթել), բորբոսասնկային (Penicillium chrysogenum, Cladosporium herbarum, Aspergillus fumigatus, Alternaria alternata սնկեր) և ծաղկափոշային (ամբրոզիա, օշինդր, երիցուկ, խատուտիկ, ոսկեշիվ, կեչու և սիզախոտի մաժորային ալերգոբաղադրիչներ) ալերգենների նկատմամբ, որոնք հանդիսանում են ալերգիկ ռինիտի (ռինոկոնյուկտիվիտի) և բրոնխիալ ասթմայի զարգացման և/կամ սրացման հնարավոր պատճառներ՝ ռացիոնալ էլիմինացիոն և բուժական միջոցառումներ նշանակելու նպատակով: *** Հետազոտությունը նախատեսված է մեծահասակների և 4 տարեկանից բարձր երեխաների համար: *** Համալիրի կազմը. Ալերգեն e1 - կատվի էպիթել և թեփ, IgE (ImmunoCAP) Ալերգեն e5 - շան թեփ, IgE (ImmunoCAP) Ալերգեն t3 - ելնդավոր կեչի, IgE (ImmunoCAP) Ալերգեն w6 - օշինդր, IgE (ImmunoCAP) Ալերգեն g6 - մարգագետնային սիզախոտ, IgE (ImmunoCAP) Ալերգեն m6 - Alternaria alternata, IgE (ImmunoCAP) Ալերգեն w1 - բարձր ամբրոզիա, IgE (ImmunoCAP) Ալերգեն d1 - Dermatophagoides pteronyssinus տնային փոշու տիզ, IgE (ImmunoCAP)

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
20780 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ