Երևան
HY
Համալիր
42-012

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի վաղ զարգացման ռիսկ

Նկարագրություն

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղը դասվում են օնկոլոգիական հիվանդությունների ամենատարածված խմբերին։ Տարիքի հետ հիվանդության ռիսկը կտրուկ աճում է և 50 տարեկանից հետո հասնում է 15-20%-ի։ BRCA1 կամ BRCA2 գեներում մուտացիաների առկայությունը կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի քան 5 անգամ, իսկ ձվարանների քաղցկեղինը՝ 10-28 անգամ։ Այս դեպքում հիվանդության զարգացման միջին տարիքը նվազում է մինչև 25-30 տարեկան։ Հատկապես կրիտիկական է դառնում կրծքով կերակրման ժամանակ լակտացիայի շրջանը։ Հիվանդության հայտնաբերված ընտանեկան դեպքերի առկայությունը առաջին հերթին վկայում է քաղցկեղի ժառանգական բնույթի մասին և պահանջում է գենետիկական անալիզի կատարում։ BRCA1 և BRCA2 գեները մասնակցում են ԴՆԹ-ի ինքնաբուխ վնասվածքներից օրգանիզմի պաշտպանությանը, ուստի դրանց աշխատանքի խանգարումը նպաստում է մուտացիաների կուտակմանը և հանգեցնում է օնկոլոգիական հիվանդությունների և առաջին հերթին՝ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի զարգացմանը։ Անալիզը հնարավորություն է տալիս իրականացնել առավել տարածված գենետիկական մարկերների հետազոտություն (կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բոլոր ժառանգական ձևերի 85%-ը), որոնց առկայությունը հանգեցնում է հիվանդության ռիսկի բարձրացմանը։ Կարևոր է, որ անալիզը հնարավոր է իրականացնել ցանկացած տարիքում և, նշված մարկերներով խանգարումներ հայտնաբերելու դեպքում, ժամանակին դիմել բժշկի մինչև հիվանդության սկսվելը։ Հետազոտվող գենետիկական մարկերներ. BRCA1 (185delAG), BRCA1 (4153delA), BRCA1 (5382insC), BRCA2 (6174delT), BRCA1 (3819delGTAAA), BRCA1 (3875delGTCT), BRCA1 (T300G), BRCA1 (2080delA): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Բուկալ (այտային) էպիթել
  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
42480 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ