Նկարագրություն
Սուր փուլի սպիտակուց, ակտիվ բորբոքման և հյուսվածքների վնասման բարձր զգայունության և ոչ սպեցիֆիկ մարկեր: C-ռեակտիվ սպիտակուցի պրոգրեսիվ աճը կորելացվում է բորբոքային պրոցեսի ակտիվության և հյուսվածքների վնասման աստիճանի հետ: C-ռեակտիվ սպիտակուցն ակտիվ բորբոքման ավելի զգայուն ցուցանիշ է, քան ԷՆԱ-ն, սակայն C-ռեակտիվ սպիտակուցը բարձրանում և անհետանում է ավելի վաղ, քան փոխվում է ԷՆԱ-ն: C-ռեակտիվ սպիտակուցի բարձրացումը կարող է նախորդել տենդի, ցավի և հիվանդության այլ նշանների ի հայտ գալուն: Որոշ մասնագետներ հակաբակտերիալ թերապիայի տևողությունը որոշում են՝ կախված C-ռեակտիվ սպիտակուցի նվազման ժամկետներից: C-ռեակտիվ սպիտակուցի առանձին որոշումը թույլ չի տալիս ճշտել հիվանդության ախտորոշումը և բնույթը, սակայն բարձր զգայունությամբ հնարավորություն է տալիս հաստատել ակտիվ բորբոքման կամ հյուսվածքների վնասման փաստը: Հետազոտության արդյունքները պետք է մեկնաբանվեն՝ հաշվի առնելով այլ լաբորատոր թեստերի ցուցանիշները, հիվանդության կլինիկական պատկերի տվյալները և գործիքային հետազոտությունների եզրակացությունները:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ