Երևան
HY
Անալիզներ
06-050

C-ռեակտիվ սպիտակուց բարձր զգայունության, քանակական (CRP hs)

Նկարագրություն

Սուր փուլի սպիտակուց է, որի բազային կոնցենտրացիաների երկարատև բարձր պարունակությունն արյան մեջ վկայում է անոթների պատում բորբոքային պրոցեսի, աթերոսկլերոզի զարգացման մասին և ասոցացվում է սրտանոթային հիվանդությունների ու դրանց բարդությունների զարգացման ռիսկի հետ: ՑՌՍ-ն մասնակցում է կոմպլեմենտի, մոնոցիտների ակտիվացմանը, էնդոթելիի մակերևույթին ICAM-1, VCAM-1 ադհեզիայի մոլեկուլների, E-սելեկտինի էքսպրեսիայի խթանմանը, ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) կապմանը և ձևափոխմանը, այսինքն՝ նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը: Վերջին հետազոտությունների արդյունքներով համարվում է, որ անոթների պատում պերսիստող դանդաղ ընթացող բորբոքումը հիմնական դեր է խաղում աթերոսկլերոզի զարգացման գործում, ինչն էլ իր հերթին ասոցացվում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ: Անոթների պատի վնասմանը, բորբոքման առաջացմանը և ՑՌՍ-ի բարձրացմանը նպաստում են սրտանոթային հիվանդությունների «դասական» ռիսկի գործոնները՝ ծխելը, ճարպակալումը, ինսուլինի ազդեցության նկատմամբ հյուսվածքների զգայունության նվազումը:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3610 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ