Երևան
HY
Անալիզներ
20-019

C3 կոմպլեմենտի բաղադրիչ

Նկարագրություն

Սպիտակուցներից մեկն է, որը պատասխանատու է բակտերիալ հակածինների նկատմամբ օրգանիզմի ոչ սպեցիֆիկ ռեզիստենտականության համար: Դրա հիմնական գործառույթներն են լեյկոցիտների տեղաշարժի ինդուկցիան դեպի բորբոքման վայր, օպսոնիզացիան («կպչելը») բակտերիաների պատին՝ ֆագոցիտոզի ռեակցիաների ուժեղացման նպատակով, գրանուլոցիտների ակտիվացումը՝ դրանցից մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ նյութերի հետագա արտազատմամբ: Այն նաև կարող է բարձրացնել անոթների թափանցելիությունը, խթանել նեյտրոֆիլների կողմից լեյկոտրիենների արտադրությունը: C3 կոմպլեմենտի բաղադրիչը կապված է բազմաթիվ ավտոիմունային հիվանդությունների զարգացման հետ: Նշանակման ցուցումները. 1. Կոմպլեմենտի համակարգի սպիտակուցների դեֆիցիտի հետ կապված վիճակների ախտորոշում (հաճախակի ինֆեկցիոն հիվանդություններ և այլն): 2. Ավտոիմունային հիվանդությունների (համակարգային կարմիր գայլախտի, ռևմատոիդ արթրիտի, գլոմերուլոնեֆրիտի) ախտորոշում և մոնիտորինգ: Հարակից թեստեր. [20-043] C1 կոմպլեմենտի ինհիբիտոր [20-019] C4 կոմպլեմենտի բաղադրիչ

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3760 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ