Երևան
HY
Անալիզներ
08-172

Սերոտոնինը արյունում

Նկարագրություն

Բիոգեն ամին: Արտադրվում է հիպոթալամուսում և ուղեղաբնում գտնվող նեյրոնների կողմից: Սինթեզվում է L-տրիպտոֆանից: Սինթեզի համար անհրաժեշտ է արևի լույս: Սերոտոնինի սինթեզը տրիպտոֆանից վիտամին D-կախյալ է: Մելատոնինի նախանյութն է: Հիմնական նեյրոմեդիատորն է: Մասնակցում է անոթային տոնուսի կարգավորմանը և արյան մակարդմանը: Առաջացնում է պրոլակտինի և հիպոֆիզի առաջային բլթի այլ հորմոնների սեկրեցիայի ավելացում: Ակտիվացնում է մոտորիկան և սեկրեցիան ստամոքսաղիքային համակարգում՝ ուժեղացնելով պերիստալտիկան և սեկրետոր ակտիվությունը: Աղբյուրները՝ սնկեր, բանան, արքայախնձոր, կիվի, սալոր, լոլիկ, սերմեր, շոկոլադ: Մակարդակի նվազում. նեոպլազիաների հետ չկապված ախտաբանական վիճակներ՝ դեպրեսիաներ, Պարկինսոնի հիվանդություն, չբուժված ՖԿՈՒ, Դաունի համախտանիշ, Վերլհոֆի հիվանդություն, լեյկոզներ, լյարդի պարենխիմատոզ հիվանդություններ: Մակարդակի բարձրացում. նեոպլաստիկ վիճակներ՝ կարցինոիդ համախտանիշ, ատիպիկ կարցինոիդ համախտանիշ առաջացնող ուռուցքներ (բրոնխների վարսակաբջջային քաղցկեղ, վահանագեղձի մեդուլյար քաղցկեղ), նեոպլազիաների հետ չկապված ախտաբանական վիճակներ՝ աղիքային սուր անանցանելիություն, միոկարդի սուր ինֆարկտ, դեմպինգ-համախտանիշ, մուկովիսցիդոզ, ցելիակիա: Դեղամիջոցների ընդունում, որը կարող է ազդել մակարդակի փոփոխության վրա՝ հակադեպրեսանտներ, լիթիումի պրեպարատներ, ՄԱՕ-ի ինհիբիտորներ (իպրոնիազիդ, մոկլոբեմիդ և այլն), մեթիլդոպա, մորֆին, ռեզերպին:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Ընդհանուր գինը
17365 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ