Երևան
HY
Անալիզներ
21-534

Ծառերի ալերգենների խառնուրդ № 1 (IgE)՝ հացենատերև թխկի, կեչի, կաղնի, հացենի, ձիթենի, ընկույզ

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանին, որոնց փոշեհատիկի նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Հացենատերև թխկին, կեչին, հացենին, կաղնին, ընկույզը և ձիթենին հաճախ ունենում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ, ուստի դրանց ալերգենները հավաքված են մեկ պանելի մեջ: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցաներով ուղեկցվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով: Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ: * Ալերգոլոգիական հետազոտությունների դեպքում, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, նկատի է առնվում համալիր սքրինինգային հետազոտությունը, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ