Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց փոշեհատիկի նկատմամբ կա սենսիբիլիզացիա։ Հացենատերև թխկին, կեչին, հացենին, կաղնին և հունական ընկույզը տարածված են նույն աշխարհագրական լայնությունում, ծաղկում են մոտավորապես նույն ժամանակ (ապրիլի վերջ – մայիսի վերջ), և շատ հաճախ առկա են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ այս ծառերի փոշեհատիկների նկատմամբ․ սրանք են այն հիմնական պատճառները, որ այս ալերգենները հավաքված են մեկ պանելում։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, սեզոնային փոշեհատիկային դերմատիտով՝ դրսևորված ուժեղ քորով և բազմազան ցանավորումներով։ Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումն առաջին հերթին վկայում է այն մասին, որ տեղի է ունենում պանելի մեկ կամ մի քանի ալերգենների մուտք օրգանիզմ, բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է ալերգիկ ռեակցիաների անհապաղ տիպի դրսևորումների (որոնք միջնորդավորված են IgE-ով) նվազմանը և դանդաղեցված տիպի գերզգայունության ձևավորմանը։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ